Երևան, Բաղրամյան պ․ 33ա բն․ 33 Հեռ․ 011 201909 099 990589 info@viavita.am
Ապրիլի 27-ից մայիսի 1-ը առաջարկում ենք տուր Պրահա՝ հայկական խմբով, հայ ուղեկցող-զբոսավարի հետ (վիզայի համար դիմելու վերջին հնարավորությունը՝ մարտի 30-ին)։
Դիտել ներկայումս պլանավորված ուղևորությունների ցանկը (պարբերաբար լրացվող)՝
երիտասարդների համար (կարող են մասնակցել նաև բարձր դասարանների սովորողները)․ հունիսի 20-27։
Մասնակիցները կմասնակցեն պատմությանը և մշակույթին նվիրված դասընթացի, կունենան հանդիպումներ հասակակիցների հետ, ինչպես նաև տեսարժան վայրերի այցելություններ և հետաքրքիր ժամանց։
Նմանատիպ ծրագրեր շուտով կազմակերպվելու են նաև Չեխիայի և այլ երկրների համալսարանների և այլ գործընկերների հետ համատեղ։
Մասնակիցներն անմիջականորեն կծանոթանան այցելության երկրների պատմությանը և մշակույթին, կհանդիպեն համալսարանների ներկայացուցիչների և իրենց հասակակիցների հետ՝ նաև տեղեկանալով կրթական համակարգի և կրթաթոշակների հնարավորությունների մասին, կայցելեն տեսարժան վայրեր և հետաքրքիր ժամանց կունենան։
Առաջարկում ենք նաև շենգենյան վիզա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթներ կազմելու օժանդակություն, թարգմանություն և այլ ծառայություններ։
Ունենալով հետազոտական աշխատանքի, փոխադարձ այցելությունների, և դասընթացների ու այլ միջոցառումների կազմակերպման բազմամյա փորձ, մեր անձնակազմը գործընկերային կապեր է հաստատել եվրոպական տարբեր երկրների համալսարանների, մտակենտրոնների և հասարակական կազմակերպությունների հետ։ Այժմ նման գործընկերների առկայության շնորհիվ կազմակերպելու ենք կրթամշակութային ծրագրեր ուսանողների և բարձր դասարանների աշակերտների համար։
Այլ ծառայություններ մատուցելու համար ևս ներգրավել ենք փորձառու աշխատակիցների և այլ գործընկերների։
Վերջին թարմացումը 28․03․2026 թ․
© 2025-2026 Վիա Վիտա ճանապարհորդություն և խորհրդատվություն ՍՊԸ․ բոլոր իրավունքները պահպանված են | Via Vita Travel and Consulting LLC - All rights reserved