Երևան, Բաղրամյան պ․ 33ա բն․ 33 Հեռ․ 011 201909 099 990589 info@viavita.am
Գերմանիա, հունիսի 20-27
Երիտասարդների համար ծրագիր Գերմանիայում (կարող են մասնակցել նաև բարձր դասարանների սովորողները)։
Վիադրինա եվրոպական համալսարանի ( և Քաղաքականության հետազոտական կենտրոնի հետ համատեղ կազմակերպվող ծրագրում կներառվի երկօրյա դասընթաց, որի ընթացքում մասնակիցները կծանոթանան տարածաշրջանի պատմությանը և մշակույթին, ինչպես նաև կմասնակցեն սեմինարների՝ համալսարանի դասախոսների հետ։ Բացի այդ, կկազմակերպվի մշակութային փոխանակման միջոցառում՝ համալսարանի հայ և գերմանացի ուսանողների հետ, էքսկուրսիա գերմանա-լեհական սահմանի հատվածում, ինչպես նաև 3 օրվա ընթացքում էքսկուրսիաներ և թանգարանների այցեր Բեռլինում և Պոտսդամում։
Մասնակիցները կստանան հավաստագրեր, ինչպես նաև մանրամասն տեղեկություններ՝ հետագայում համալսարանի անվճար ուսումնական ծրագրերի համար դիմելու հնարավորությունների մասին։ * ![]()
Ծրագրին կարող են մասնակցել թե ուսանողներ և բարձր դասարանների սովորողներ, թե երիտասարդներ, ովքեր սիրում են ճամփորդել, շփվել և նոր վայրեր բացահայտել։ Անգլերենի կամ գերմաներենի միջին մակարդակի իմացությունը ցանկալի է։
Դասընթացի վայրը Օդերի Ֆրանկֆուրտում է՝ Լեհաստանի սահմանին, Բեռլինից գնացքով 1 ժամվա հեռավորության վրա։ Ուսանողական հանրակացարանը համալսարանի գլխավոր մասնաշենքից 10-15 րոպե քայլելու հեռավորության վրա է․ կտրամադրվեն 2 տեղանոց սենյակներ՝ իրենց սանհանգույցներով, և 4-5 սենյակի համար ընդհանուր հյուրասենյակով և խոհանոցով։
Արժեքը ներառում է կացությունը՝ նախաճաշով, դասընթացը և դրա ընթացքում (2 օր) ճաշը, էքսկուրսիաները և թանգարաններ այցերը՝ Ֆրանկֆուրտում և սահմանամերձ տարածքում, նաև 3 օրվա ընթացքում քաղաքային տուրեր, թանգարանների այցելություններ և հետաքրքիր ժամանց Բեռլինում և Պոտսդամում (առավոտյան գնալով և երեկոյան վերադառնալով), տրանսֆերները, գնացքների տոմսերը և հանրային տրանսպորտը։
Ներառված չեն վիզաների կենտրոնի վճարը, փաստաթղթերի թարգմանությունները և նոտարական վավերացումն՝ ըստ անհրաժեշտության, ապահովագրությունը:
Մասնակիցները կստանան հավաստագրեր։ Անգլերենի A2/B1 մակարդակը ցանկալի է։ Գերմաներեն իմացողների համար կկազմակերպվեն լրացուցիչ միջոցառումներ։
Հետագայում մասնակիցները կարող են նաև դիմել համալսարանի ուսումնական ծրագրերի համար․ մասնավորապես, անգլերենով դասավանդվող թվային ձեռներեցության մագիստրոսական ծրագիրը, որն ուսումնասիրում է թվայնացման իրավական կարգավորումները, տնտեսական ներուժը և տեխնիկական լուծումները, ինչպես նաև այլ ծրագրեր, անվճար են (անհրաժեշտ է վճարել միայն հանրակացարանի համար՝ ամսեկան մոտ 200 եվրո, և յուրաքանչյուր կիսամյակի սկզբում ուսանողական միության անդամավճար՝ 380 եվրո, որը ներառում է Գերմանիայի տարածքում գնացքներով երթևեկելը, հանրային տրանսպորտը, ինչպես նաև զեղչեր համալսարանի ճաշարանում)։
Գինը՝ € 790 համարժեք դրամ + ավիատոմս
* Գերմաներեն դասավանդվող ծրագրերը, ինչպես նաև անգլերեն դասավանդվող մի շարք ծրագրեր՝ օրինակ, թվային ձեռներեցության մագիստրոսական ծրագիրը, որն ուսումնասիրում է թվայնացման իրավական կարգավորումները, տնտեսական ներուժը և տեխնիկական լուծումները, անվճար են (անհրաժեշտ է վճարել միայն հանրակացարանի համար՝ ամսական մոտ 200 եվրո, և յուրաքանչյուր կիսամյակի սկզբում ուսանողական միության անդամավճար՝ 380 եվրո, որը ներառում է Գերմանիայի տարածքում գնացքներով երթևեկելը, հանրային տրանսպորտը, ինչպես նաև զեղչեր համալսարանի ճաշարանում)։
Ունենալով հետազոտական աշխատանքի, փոխադարձ այցելությունների, և դասընթացների ու այլ միջոցառումների կազմակերպման բազմամյա փորձ, մեր անձնակազմը գործընկերային կապեր է հաստատել եվրոպական տարբեր երկրների համալսարանների, մտակենտրոնների և հասարակական կազմակերպությունների հետ։ Այժմ նման գործընկերների առկայության շնորհիվ կազմակերպելու ենք կրթամշակութային ծրագրեր ուսանողների և բարձր դասարանների աշակերտների համար։
Մասնակիցներն անմիջականորեն կծանոթանան այցելության երկրների պատմությանը և մշակույթին, կհանդիպեն համալսարանների ներկայացուցիչների և իրենց հասակակիցների հետ՝ նաև տեղեկանալով կրթական համակարգի և կրթաթոշակների հնարավորությունների մասին, կայցելեն տեսարժան վայրեր և հետաքրքիր ժամանց կունենան։

Վերջին թարմացումը 28․03․2026 թ․
© 2025-2026 Վիա Վիտա ճանապարհորդություն և խորհրդատվություն ՍՊԸ․ բոլոր իրավունքները պահպանված են | Via Vita Travel and Consulting LLC - All rights reserved